Հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել․ ՆԳՆ-ն՝ ՏԻՄ ընտրությունների մասին

Հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել․ ՆԳՆ-ն՝ ՏԻՄ ընտրությունների մասին

Ամփոփիչ տեղեկատվություն․ Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին․

 

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 8.00-ից 20.00-ն ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել։

 

Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվել է պահպանություն։

 

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 7 անձ, տեղեկանք է ստացել 6-ը։

Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթղթի (ձև 9) պահանջ չի եղել։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 1 զանգ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 37 քաղաքացու։

Leave a comment