Հասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իսկ իշխանությունը դրան պատասխանում է համերգներով․ Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Մի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու և անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներով, անհոգ ժամանցով, ուրախ-զվարթ լայվերով՝ անընդհատ փորձելով իրենք իրենց գերազանցել:

Բարոյապես բանակը ոչնչացրածներն ու բանակաշինությունը բեսեդկայի մակարդակի զրույցների վերածողները հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, որ իրենք գոյություն ունեն, բանակ են ղեկավարում:

Այնինչ բանակի հիմքում մարդն է, երկրի անվտանգության առանցքում՝ հայրենիքի պաշտպանը, և եթե դու նրա նահատակությունն ու առաքելությունը չես հարգում, համարժեք վերաբերմունք չես ցուցաբերում, քո քաղաքականության առաջնահերթություն չես սահմանում, ապա դու քո երկրի դեմ թշնամություն իրականացնող սուբյեկտ ես, քանդող, ոչնչացնող և ուրացող»:

Leave a comment