https://arm.sputniknews.ru/20260928/antujlatreli-er-cucadrel-ajd-hamergy-tata-simvonjany-nervoghutjun-e-khndrel-h1i-pvokharen-107378269.html
Անթույլատրելի էր ցուցադրել այդ համերգը. Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել Հ1–ի փոխարեն
Անթույլատրելի էր ցուցադրել այդ համերգը. Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել Հ1–ի փոխարեն
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 27–ին ուղղակի անթույլատրելի էր ցուցադրել այդ համերգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչ Թաթա Սիմոնյանը և… 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T07:55+0400
2026-09-28T07:55+0400
2026-09-28T08:02+0400
թաթա
համերգ
արցախյան պատերազմ
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1449/71/14497111_0:0:1600:901_1920x0_80_0_0_84d8c2d5ce187810bd07cb2698b44da7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 27–ին ուղղակի անթույլատրելի էր ցուցադրել այդ համերգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչ Թաթա Սիմոնյանը և ներողություն խնդրել Հանրային հեռուստատեսության փոխարեն։Երգիչն արձագանքել է սոցիալական ցանցերում բարձրացած վրդովմունքին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը Հանրային հեռուստաընկերության եթերում իր համերգներից մեկի ձայնագրության ցուցադրման պատճառով։Երեկ, երբ լրանում էր 44–օրյա պատերազմի 6–րդ տարելիցը, ՀՀ քաղաքացիների հարկերից սնվող Հանրային հեռուստատեսությունը եթեր էր հեռարձակել Թաթա Սիմոնյանի` Գյումրու համերգի տեսաձայնագրությունը, ինչը առաջացրել էր քաղաքացիների մեծ վրդովմունքը։«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ…Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ»,- սոցցանցի իր էջում գրել է Թաթան։Միաժամանակ, երգիչը նշել է, որ համերգը հանդիսանում է հեռուստաընկերության սեփականությունը և օգտագործվել է առանց իր հետ համաձայնեցնելու:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1449/71/14497111_0:0:1518:1138_1920x0_80_0_0_fe489d66e7c82b55e03658c979c563bf.jpg.webp
թաթա, համերգ, արցախյան պատերազմ, հայաստանի հանրային հեռուստաընկերություն
թաթա, համերգ, արցախյան պատերազմ, հայաստանի հանրային հեռուստաընկերություն
Երգիչն արձագանքել է սոցիալական ցանցերում բարձրացած վրդովմունքին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը Հանրային հեռուստաընկերության եթերում իր համերգներից մեկի ձայնագրության ցուցադրման պատճառով։
Երեկ, երբ լրանում էր 44–օրյա պատերազմի 6–րդ տարելիցը, ՀՀ քաղաքացիների հարկերից սնվող Հանրային հեռուստատեսությունը եթեր էր հեռարձակել Թաթա Սիմոնյանի` Գյումրու համերգի տեսաձայնագրությունը, ինչը առաջացրել էր քաղաքացիների մեծ վրդովմունքը։
«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ…Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ»,- սոցցանցի իր էջում գրել է Թաթան։
Միաժամանակ, երգիչը նշել է, որ համերգը հանդիսանում է հեռուստաընկերության սեփականությունը և օգտագործվել է առանց իր հետ համաձայնեցնելու: