Ներողություն եմ խնդրում. Թաթան` սեպտեմբերի 27-ին Հանրայինով ցուցադրված իր համերգի մասին

Թաթա Սիմոնյանը հայտարարություն է տարածել.

«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: 

Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը: 

Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու: 

Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ: 

Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»։

 

Leave a comment