Քաղաքականություն
28.09.2026 | 00:15
Սուրեն Թումանյանը վերընտրվել է Թումանյանի համայնքապետի պաշտոնում: Այս մասին հայտնել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ ՔՊ-ն 95,1% ձայն է ստացել:
«Թումանյան համայնք. 2520 մասնակից Քաղաքացիական պայմանագիր 95.1% կամ 2390 ձայն, դեմ 123 ձայն կամ 4.9%, անվավեր 7»,- գրել է մարզպետը՝ կից Սուրեն Թումանյանի հետ տեսանյութ հրապարակելով:
Հիշեցնենք, որ ՔՊ-ն միակ ուժն էր, որն առաջադրվել էր Թումանյան համայնքում ՏԻՄ ընտրություններին: Ավագանու անդամների ցուցակը գլխավորում էր գործող համայնքապետ, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սուրեն Թումանյանը:
Թումանյանում ընտրությունները համամասնական էին:
Արեն Մկրտչյանն ավելի վաղ հայտնել է, որ Էդիկ Չախալյանը, ում թեկնածությունը ՔՊ-ն սատարում էր, վերընտրվել է Լերմոնտովո համայնքի ղեկավարի պաշտոնում:
«Լերմոնտովո (մեծամասնական ընտրակարգ), 216 մասնակից: Էդիկ Չախալյան 202 ձայն, 96.6%, դեմ 7, անվավեր 7»,- գրել էր մարզպետը:
ԿԸՀ-ն դեռ չի հրապարակել չորս համայնքներում ընտրության արդյունքները: