Հայ շախմատիստները Ուզբեկստանի օլիմպիադայից կվերադառնան մեդալներով

Բաժանորդագրվել

Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվել է Սամարղանդում սեպտեմբերի 15-27-ը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Սամարղանդում ընթացող շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները A կարգի բրոնզե մեդալակիրներ են դարձել:

Ա կատեգորիան ներառում է օլիմպիադայի մասնակիցների նախնական ցուցակի առաջին քառասուն թիմերը: Բացի գլխավոր մրցանակներից, մեդալներ են շնորհվում նաև այս կատեգորիայում լավագույն արդյունքներ գրանցած թիմերին:

Բացի այդ, հայ շախմատիստներն ունեն ևս երկու անհատական մեդալ: Մարիամ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել երկրորդ խաղատախտակի վրա՝ 12 միավորից վաստակելով 9 միավոր: Շանթ Սարգսյանը երրորդ խաղատախտակի վրա 11 միավորից 8 միավորով երրորդն է:

Հիշեցնենք, որ շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադան անցկացվել է Սամարղանդում սեպտեմբերի 15-27-ը: Մրցաշարում խաղացել են 11 տուր: Օլիմպիադային մասնակցել են տղամարդկանց 204, կանանց՝ 187 հավաքականներիավելի քան 1900 շախմատիստներ:

Leave a comment