Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Շախմատի տղամարդկանց ու կանանց Հայաստանի հավաքականներն Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կայացած 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում զբաղեցրել են 6-րդ տեղերը, իսկ A խմբի հատուկ հաշվարկում երրորդն էին ու նվաճել են բրոնզե մեդալներ, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը ներկայացնում էին գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:

Հայ շախմատիստներն արժանացել են նաև անհատական մեդալների։

Մարիամ Մկրտչյանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և երկրորդ խաղատախտակի վրա նվաճել արծաթե մեդալ։

Շանթ Սարգսյանը 11 հնարավորից հավաքել է 8 միավոր և բրոնզե մեդալակիր դարձել երրորդ խաղատախտակի վրա:

Leave a comment