https://arm.sputniknews.ru/20260927/trampy-hajtararel-e-vor-hajvord-shabat-aknkalum-e-banakcutjunner-varel-irani-het-107375960.html
Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ ակնկալում է բանակցություններ վարել Իրանի հետ
Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ ակնկալում է բանակցություններ վարել Իրանի հետ
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ Թեհրանը ցանկանում է համաձայնության հասնել Վաշինգտոնի հետ։ 27.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-27T21:03+0400
2026-09-27T21:03+0400
2026-09-27T21:03+0400
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/17/107175872_0:143:2681:1651_1920x0_80_0_0_32925e6dc6099cc16ab7c8b4347aef43.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ ակնկալում է Իրանի հետ նոր բանակցություններ վարել։Վերջին անգամ ԱՄՆ-ն ու Իրանը անուղղակի բանակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Ավելի ուշ՝ ուրբաթ օրը, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու յոթօրյա ծրագիր։ Թրամփը մերժել է այդ առաջարկը։Թրամփի խոսքով՝ Իրանը ցանկանում է համաձայնության հասնել ԱՄՆ-ի հետ։«Բայց դա այն համաձայնությունը չէ, որը ես եմ ցանկանում կնքել», – նշել է նա։Պարբերականն իր հերթին, հղում անելով աղբյուրներին, պնդում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին։Հիշեցնենք, որ հունիսի կեսերին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին հուշագիր, որը պետք է սկսեր խաղաղ գործընթացը։ Սակայն երեք շաբաթ անց սկսվել է լարվածության սրման նոր փուլ, և հարվածները վերսկսվել են։Մինչ տարածաշրջանում հակամարտության սրացումը Հորմուզի նեղուցը էներգակիրների միջազգային առևտրի առանցքային երթուղիներից մեկն էր։ Դրանով էր անցնում նավթի և հեղուկ գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։ Այժմ, պահպանվող լարվածության պատճառով, նեղուցից օգտվող տանկերների և գազատար նավերի թիվը կրճատվել է՝ հասնելով եզակի դեպքերի։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/17/107175872_145:0:2536:1793_1920x0_80_0_0_6a78cc3a45faa28ebdeb7daadec8d5f9.jpg.webp
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ
ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ Թեհրանը ցանկանում է համաձայնության հասնել Վաշինգտոնի հետ։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ ակնկալում է Իրանի հետ նոր բանակցություններ վարել։
Վերջին անգամ ԱՄՆ-ն ու Իրանը անուղղակի բանակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Ավելի ուշ՝ ուրբաթ օրը, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու յոթօրյա ծրագիր։ Թրամփը մերժել է այդ առաջարկը։
«Ես ակնկալում եմ Իրանի հետ նոր բանակցություններ», – Axios-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ Իրանը ցանկանում է համաձայնության հասնել ԱՄՆ-ի հետ։
«Բայց դա այն համաձայնությունը չէ, որը ես եմ ցանկանում կնքել», – նշել է նա։
Պարբերականն իր հերթին, հղում անելով աղբյուրներին, պնդում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին։
Հիշեցնենք, որ հունիսի կեսերին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին հուշագիր, որը պետք է սկսեր խաղաղ գործընթացը։ Սակայն երեք շաբաթ անց սկսվել է լարվածության սրման նոր փուլ, և հարվածները վերսկսվել են։
Մինչ տարածաշրջանում հակամարտության սրացումը Հորմուզի նեղուցը էներգակիրների միջազգային առևտրի առանցքային երթուղիներից մեկն էր։ Դրանով էր անցնում նավթի և հեղուկ գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։ Այժմ, պահպանվող լարվածության պատճառով, նեղուցից օգտվող տանկերների և գազատար նավերի թիվը կրճատվել է՝ հասնելով եզակի դեպքերի։