Իրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը տարածաշրջանի բոլոր երկրներ․ փոխխոսնակ

https://arm.sputniknews.ru/20260927/irany-petq-e-sahmanapaki-energakirneri-artahanumy-taratsashrjani-bvolvor-erkrner-pvokhkhvosnak-107369062.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/08/15/79705275_143:0:1280:853_1920x0_80_0_0_aa14015e0654e354ef72c3e592491e6b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, էներգակիր

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, էներգակիր

Բաժանորդագրվել

Կարևոր է, որ տարածաշրջանի բոլոր երկրները գործեն համաձայնեցված և նույն ուղղությամբ, հայտարարել է իրանցի խորհրդարանականը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik․ Իրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Համիդեզա Հաջի-Բաբային։

«Իսլամական Հանրապետությունը պետք է իր ուժով ու վճռականությամբ բոլորի համար փակի էներգակիրների արտահանումը։ Կամ բոլորը, կամ ոչ ոք․ սա է Իրանի մեծ ժողովրդի հիմնական ուղերձը, և դրա չկատարումն անպայման վնաս կհասցնի մեր ժողովրդին», – Հաջի-Բաբայիի խոսքերը մեջբերում է իրանական SNN հեռուստաալիքը։

Խորհրդարանականը նշել է, որ կարևոր է, որպեսզի տարածաշրջանի բոլոր երկրները գործեն համաձայնեցված և նույն ուղղությամբ։

Հիշեցնենք, որ հունիսի կեսերին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին հուշագիր, որը պետք է սկսեր խաղաղ գործընթացը։ Սակայն երեք շաբաթ անց սկսվել է լարվածության սրման նոր փուլը, և հարվածները վերսկսվել են։

Մինչ տարածաշրջանում հակամարտության սրացումը Հորմուզի նեղուցը էներգակիրների միջազգային առևտրի առանցքային երթուղիներից մեկն էր։ Դրանով էր անցնում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։ Այժմ, պահպանվող լարվածության պատճառով, նեղուցից օգտվող տանկերների և գազատար նավերի թիվը կրճատվել է՝ հասնելով եզակի դեպքերի։

Leave a comment