Ուզբեկստանը դարձել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն

Բաժանորդագրվել

Սա Ուզբեկստանի երկրորդ ոսկին է Օլիմպիադայում։ Շախմատի վերջին երեք օլիմպիադաներում հավաքականը ոսկի է նվաճել Չենայում, բրոնզ՝ Բուդապեշտում և ոսկի՝ Սամարղանդում:

Ուզբեկստանը դարձել է Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի չեմպիոն, հայտնում է Sputnik Ուզբեկստանը։

Այս արդյունքին երկրի հավաքականը հասել է դեռ մինչև Ուկրաինայի հետ խաղի ավարտը՝ շնորհիվ մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրած Հնդկաստանի միավորների կորստի: Սակայն Ուկրաինայի հետ հանդիպումն էլ ավարտվեց Ուզբեկստանի հաղթանակով։

Ի դեպ, սա Ուզբեկստանի երկրորդ ոսկին է Օլիմպիադայում։ Շախմատի վերջին երեք օլիմպիադաներում հավաքականը ոսկի է նվաճել Չենայում, բրոնզ՝ Բուդապեշտում և ոսկի՝ Սամարղանդում:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 22 հնարավորից վաստակել է 17 միավոր (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն), կանանց հավաքականը՝ կրկին 17 միավոր (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն)։

Հիշեցնենք` շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան մեկնարկել էր Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 16-ին։

Leave a comment