Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտված շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի հավաքականները հաղթանակ տարան, սակայն չկարողացան գրավել մրցանակային տեղեր։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը 11 տուրերում տարավ 7 հաղթանակ, գրանցեց 3 ոչ-ոքի, կրեց 1 պարտություն և 17 թիմային միավորով բաժանեց 4-7-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստները գրավեցին 6-րդ տեղը։

Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ուզբեկստանի հավաքականը, որը հավաքեց 20 միավոր։ 18-ական միավորով 2-3-րդ տեղերը բաժանեցին Հնդկաստանի ու Գերմանիանի հավաքականները։

Կանանց Հայաստանի հավաքականը 11 տուրերում տարավ 8 հաղթանակ, կրեց 2 պարտություն, գրանցեց 1 ոչ-ոքի և 17 միավորով բաժանեց 3-7-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 6-րդն էր։

Չեմպիոնի կոչումը նվաճած կանանց Չինաստանի հավաքականը վաստակեց 20 միավոր։ Ղազախստանը 18 միավորով գրավեց երկրորդ տեղը, իսկ Հնդկաստանը 17 միավորով երրորդն էր։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment