Էներգոդարի բնակչուհին զոհվել է Ուկրաինայի ԶՈւ դրոնի հարվածի հետևանքով

Բաժանորդագրվել

Հարձակման հետևանքով ևս երկու մարդ վիրավորվել է։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik․ Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքում խաղաղ բնակչուհի է զոհվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը։

Եվս երկու մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել։

Սեպտեմբերի 25-ին անօդաչու սարքերը հարձակվել էին քաղաքի սրճարանի և չգործող դպրոցի տարածքի վրա։ Այն ժամանակ տուժածների մասին տեղեկություններ չէին հաղորդվել։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment