https://arm.sputniknews.ru/20260927/mets-britaniajum-amn-i-kvoghmic-ogtagvortsvvogh-rou-bazaji-shrjanum–artakarg-rezhim-e-sahmanvel-107366201.html
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ՌՕՈւ բազայի շրջանում արտակարգ ռեժիմ է սահմանվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ՌՕՈւ բազայի շրջանում արտակարգ ռեժիմ է սահմանվել
Sputnik Արմենիա
Պայթուցիկ նյութերի վնասազերծման ռազմական մասնագետները զննում են մի քանի տրանսպորտային միջոցներ։ 27.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-27T15:36+0400
2026-09-27T15:36+0400
2026-09-27T15:36+0400
մեծ բրիտանիա
ավիաբազա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1b/107364685_0:0:1500:844_1920x0_80_0_0_292ca5cb812d83bedbae5d8e21e9e4a5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik․ Մեծ Բրիտանիայի Ֆերֆորդ ավիաբազայի շրջանում, որն օգտագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից, արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։Բազայի մոտ տեղի ունեցած խոշոր միջադեպի մասին հայտնել է նաև բրիտանական ոստիկանությունը։Նշվում է, որ պայթուցիկ նյութերի վնասազերծման ռազմական մասնագետներն զննում են մի քանի տրանսպորտային միջոցներ։Բազայի շուրջ տարածքը շրջափակված է, ոստիկանության պնդմամբ՝ իրավիճակը վերահսկվում է։Ֆերֆորդի բազան Եվրոպայում միակն է, որտեղ վայրէջք են կատարում ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները։ Մարտին բրիտանական իշխանությունները թույլատրել էին ԱՄՆ-ին օգտագործել բազան Իրանի դեմ հարձակումների համար։ Մեծ Բրիտանիայի հավաստիացմամբ՝ ամերիկյան ինքնաթիռները կարող են այն օգտագործել միայն «պաշտպանական» գործողությունների համար։
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1b/107364685_167:0:1500:1000_1920x0_80_0_0_a0afe43baf7093c1a7dda3b72918e569.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեծ բրիտանիա, ավիաբազա
Բաժանորդագրվել
Պայթուցիկ նյութերի վնասազերծման ռազմական մասնագետները զննում են մի քանի տրանսպորտային միջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik․ Մեծ Բրիտանիայի Ֆերֆորդ ավիաբազայի շրջանում, որն օգտագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից, արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։
Բազայի մոտ տեղի ունեցած խոշոր միջադեպի մասին հայտնել է նաև բրիտանական ոստիկանությունը։
«Ուելֆորդի շրջանում (Ֆերֆորդ բազայի հարակից տարածք), մի քանի տների բնակիչների տարհանում է իրականացվում խոշոր միջադեպից հետո։ Որոշումն ընդունվել է մի քանի տղամարդկանց ձերբակալությունից հետո, որոնք կասկածվում են պայթուցիկ նյութերի մասին օրենքը խախտելու մեջ», – ասվում է Գլոսթերշիրի ոստիկանության հայտարարության մեջ։
Նշվում է, որ պայթուցիկ նյութերի վնասազերծման ռազմական մասնագետներն զննում են մի քանի տրանսպորտային միջոցներ։
Բազայի շուրջ տարածքը շրջափակված է, ոստիկանության պնդմամբ՝ իրավիճակը վերահսկվում է։
Ֆերֆորդի բազան Եվրոպայում միակն է, որտեղ վայրէջք են կատարում ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները։ Մարտին բրիտանական իշխանությունները թույլատրել էին ԱՄՆ-ին օգտագործել բազան Իրանի դեմ հարձակումների համար։ Մեծ Բրիտանիայի հավաստիացմամբ՝ ամերիկյան ինքնաթիռները կարող են այն օգտագործել միայն «պաշտպանական» գործողությունների համար։