Բավարիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան զոհեր

Բավարիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան զոհեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բավարիայում տուրիստական ​​ավտոբուսի շրջվելու հետևանքով երկու մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են, հաղորդում է T-Online լրատվական պորտալը՝ հղում անելով Վերին Բավարիա-Հյուսիս ոստիկանական վարչության խոսնակին։

«Բավարիայում տուրիստական ​​ավտոբուս է շրջվել, որի հետևանքով երկու մարդ զոհվել է», – ասվում է հայտարարության մեջ։

Ոստիկանությունը չի հայտնում զոհերի ճշգրիտ թիվը, սակայն այս պահին հաղորդվում է բազմաթիվ վիրավորների մասին։ Իրավապահ մարմինների պաշտոնյայի խոսքով՝ ավտոբուսը տեղափոխում էր Ֆիլիպիններից 40-50 զբոսաշրջիկներից բաղկացած խումբ։

Leave a comment