https://arm.sputniknews.ru/20260927/ankajunutjan-gvotinery-mvotenum-en-hapk-erkrneri-sahmannerin-serdjukvov-107362834.html
Անկայունության գոտիները մոտենում են ՀԱՊԿ երկրների սահմաններին․ Սերդյուկով
Անկայունության գոտիները մոտենում են ՀԱՊԿ երկրների սահմաններին․ Սերդյուկով
Sputnik Արմենիա
Սերդյուկովն ընդգծել է, որ Ռուսաստանում անցկացվող ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների արդիականությունը պայմանավորված է աշխարհում ստեղծված չափազանց բարդ… 27.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-27T14:15+0400
2026-09-27T14:15+0400
2026-09-27T14:15+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
անդրեյ սերդյուկով
զորավարժություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1b/107359521_0:0:3158:1776_1920x0_80_0_0_193ea7c1632bcdbb5efcfb7c42faa72a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik․ Միջազգային հարաբերությունների վատթարացումը և «անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններին նպաստում են ռազմական անվտանգության սպառնալիքների աճին։ Այս մասին Ռուսաստանում «Փոխըմբռնում», «Որոնում» և «Էշելոն» զորավարժությունների բացման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։Նրա խոսքով՝ Ռուսաստանում անցկացվող ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների արդիականությունը պայմանավորված է աշխարհում ստեղծված չափազանց բարդ ռազմաքաղաքական իրավիճակով։Սերդյուկովը նշել է, որ ժամանակակից զինված հակամարտությունների փորձը հաշվի առնելով՝ համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության որակյալ կազմակերպումը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական ուժերի մարտական ներուժի ավելացումը, դրանց ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, այդ թվում՝ անօդաչու համակարգերով, հետախուզական և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով համալրումը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության կազմակերպման կատարելագործումը Ռուսաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության ժամանակահատվածում գործունեության առաջնահերթ ուղղություններից են։Զորավարժություններին հերթական անգամ չի մասնակցում Հայաստանը, որը հայտարարել է կազմակերպությանն իր անդամակցության «սառեցման» մասին։ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նաև ասել էր, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ գնալով ավելի է դժվարանում, եթե չասենք՝ դառնում է անհնար։ Նրա խոսքով՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերություններն անցել են անդառնալիության կետը։Ինչպես ընդգծել էր ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, արևմտյան երկրներն են Հայաստանի իշխանություններին մղել ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցնելու քայլին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Փաշինյանի այն խոսքերը, թե ՀԱՊԿ-ը, իբր, «Հայաստանին մենակ է թողել դժվարության մեջ», չեն համապատասխանում իրականությանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1b/107359521_190:0:2921:2048_1920x0_80_0_0_f3f6f0945f4c06b8d7bd34f8eb5f4250.jpg.webp
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), անդրեյ սերդյուկով, զորավարժություններ
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), անդրեյ սերդյուկով, զորավարժություններ
Սերդյուկովն ընդգծել է, որ Ռուսաստանում անցկացվող ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների արդիականությունը պայմանավորված է աշխարհում ստեղծված չափազանց բարդ ռազմաքաղաքական իրավիճակով։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik․ Միջազգային հարաբերությունների վատթարացումը և «անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններին նպաստում են ռազմական անվտանգության սպառնալիքների աճին։ Այս մասին Ռուսաստանում «Փոխըմբռնում», «Որոնում» և «Էշելոն» զորավարժությունների բացման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
«Միջազգային հարաբերությունների հետագա վատթարացումը, ինչպես նաև «անկայունության գոտիների» անմիջական մոտեցումը մեր պետությունների սահմաններին նպաստում են ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների աճին։ Ստեղծված պայմանները մեզ թելադրում են օպերատիվորեն արձագանքել մարտական գործողությունների վարման բնույթի և բովանդակության փոփոխություններին։ Հաշվի առնելով առաջնահերթությունները՝ մենք կատարելագործում ենք հավաքական ուժերի կառավարման բաղադրիչներն ու ստորաբաժանումները, ինչպես նաև նրանց պատրաստվածությունը՝ գործելու ժամանակակից զինված հակամարտությունների իրական պայմաններին առավելագույնս մոտ իրավիճակներում», – հայտարարել է Սերդյուկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում անցկացվող ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների արդիականությունը պայմանավորված է աշխարհում ստեղծված չափազանց բարդ ռազմաքաղաքական իրավիճակով։
Սերդյուկովը նշել է, որ ժամանակակից զինված հակամարտությունների փորձը հաշվի առնելով՝ համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության որակյալ կազմակերպումը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական ուժերի մարտական ներուժի ավելացումը, դրանց ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, այդ թվում՝ անօդաչու համակարգերով, հետախուզական և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով համալրումը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության կազմակերպման կատարելագործումը Ռուսաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության ժամանակահատվածում գործունեության առաջնահերթ ուղղություններից են։
Զորավարժություններին հերթական անգամ չի մասնակցում Հայաստանը, որը հայտարարել է կազմակերպությանն իր անդամակցության «սառեցման» մասին։
ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նաև ասել էր, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ գնալով ավելի է դժվարանում, եթե չասենք՝ դառնում է անհնար։ Նրա խոսքով՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերություններն անցել են անդառնալիության կետը։
Ինչպես ընդգծել էր ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, արևմտյան երկրներն են Հայաստանի իշխանություններին մղել ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցնելու քայլին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Փաշինյանի այն խոսքերը, թե ՀԱՊԿ-ը, իբր, «Հայաստանին մենակ է թողել դժվարության մեջ», չեն համապատասխանում իրականությանը։