Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ մերժել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը` վերացնել նախկին հոգևորական Արման Սարոյանի (Մասյացոտնի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, որով դատարանը եկեղեցուն պարտավորեցրել է մինչև դատական վերջնական ակտի հրապարակումը ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Այս մասին հայտնի է դարձել Դատալեքս տեղեկատվական համակարգից:
Դատարանի որոշումը հրապարակվել է փետրվարի 11-ին, այն ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։