Եղանակը կտրուկ կփոխվի․ սպասվում են կարճատև անձրևներ, փոթորկոտ քամի և կարկուտ

Սեպտեմբերի 28-29-ը հանրապետության տարածքում սպասվում է եղանակային պայմանների զգալի փոփոխություն․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։ Ինչպես հայտնում են օդերևութաբանները, սեպտեմբերի 28-30-ը շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ, սակայն ամպրոպի ժամանակ կանխատեսվում է քամու կտրուկ ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վրկ։

Մայրաքաղաք Երևանում սեպտեմբերի 27-ին դեռևս պահպանվելու է առանց տեղումների եղանակ․ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +29-ից +31 աստիճանի։ Սակայն սեպտեմբերի 28-30-ի և հոկտեմբերի 1-ի երեկոյան ժամերին Երևանում նույնպես սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment