Սեպտեմբերի 24-ին Ղազախստանի Մանգիստաուի շրջանում ուսումնամարտական առաջադրանքի կատարման ժամանակ փոթորկային քամին ծով էր քշել 17 զինծառայողի:
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Դաուրեն Կոսանովին ազատել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնից Կասպից ծովում զինծառայողների զոհվելուց հետո: Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Պետության ղեկավարի հրամանագրով Կոսանով Դաուրեն Ժումատաևիչն ազատվել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Ղազախստանի Մանգիստաուի շրջանում ուսումնամարտական առաջադրանքի կատարման ժամանակ փոթորկային քամին ծով էր քշել 17 զինծառայողի: Երեքին հաջողվել է փրկել, 14-ը մահացել են: Ավելի վաղ Ղազախստանի ՆԳՆ-ն հայտարարել էր գործի հետաքննության շրջանակներում պաշտպանության նախարարության համակարգի հինգ պաշտոնյաների ձերբակալման մասին: