Կարծում եմ՝ քննարկվող դրվագը որևէ կերպ հիմք չի կարող լինել Հակոբ Հակոբյանին ՀՌՀ անդամի կարգավիճակից զրկելու. Էդուարդ Աղաջանյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունի իր եզրակացությունը հարցի վերաբերյալ, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ քննարկվող դրվագը որևէ կերպ հիմք չի կարող լինել Հակոբ Հակոբյանին ՀՌՀ անդամի կարգավիճակից զրկելու: Այդ մասին Ազգային ժողովում Հակոբ Հակոբյանի՝ ՀՌՀ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:
Ըստ պատգամավորի՝ հաղորդման ժամանակ Հակոբ Հակոբյանը չի ներկայացվում որպես ՀՌՀ անդամ:
«Կարծում եմ, որ այս օրակարգն ինքնին սնանկ է, որովհետև երկու օր է՝ քննարկում ենք մի հարց, որը (ամենայն հարգանքով թե՛ պարոն Հակոբյանի նկատմամբ, թե՛ ԱԺ մեր գործընկերների նկատմամբ) որևէ աղերս չունի մեր ժողովրդին հետաքրքրող արդի հարցերի հետ»,- ասաց նա:
Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ դիտել է տեսանյութն ամբողջությամբ, և որ խոսքը 1 տարի առաջ տեղի ունեցած մի հարցազրույցի մասին է, որը մինչ օրս 11 հազար դիտում ունի, մինչդեռ երկու օր է, քննարկվում է այն: