«Խաղաղությունը չի կարող լինել մշտական զիջումների շղթա»․ «Ուժեղ Հայաստան»
«Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր ու ողբերգական օրերից մեկն է։
Այս օրը մեզ պարտադրում է պահանջել ամենակարևոր հարցերի պատասխանները․ ինչո՞ւ չկարողացանք կանխել աղետը, ինչո՞ւ չկարողացանք ժամանակին դասերքաղել և կառուցել այնպիսի պետություն, որտեղ նման ողբերգություն երբեք չի կրկնվի։
Այս իշխանությունը խոստանում էր հաղթանակ, բայց բերեց պարտություն և ցավոտ զիջումներ։
Հաղթանակած պետությունից մենք վերածվեցինք պարտվածի։
Այսօր նույն իշխանությունը կրկին փորձում է խաղաղությունը ներկայացնել որպես իր քաղաքականության «գլխավոր ձեռքբերում»։ Խաղաղությունը, սակայն, չի կարող լինել պատերազմից հետո ձեռք բերված լռություն կամ մշտական զիջումների շղթա։
Խաղաղության արդյունքը պետք է լինի անվտանգ, կայուն և ինքնիշխան պետությունը։
Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին։
խոստանում է խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների։
Խաղաղություն՝ հիմնված արդարության, արժանապատվության, պետական կամքի և համախմբված հասարակության վրա։
Խաղաղություն՝ առանց զիջումների։
Խաղաղություն՝ առանց նախապայմանների»։