Իրանում ավտոբուսների մասնակցությամբ 2 խոշոր վթար է տեղի ունեցել. 20 մարդ է մահացել

Բաժանորդագրվել

Տուժածների թվով ամենախոշոր ավտովթարը տեղի է ունեցել Մարկազի նահանգում։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Իրանում ուղևորատար ավտոբուսներով 2 խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում են իրանական ԶԼՄ–ները, վթարների հետևանքով 20 մարդ է մահացել, ևս 29-ը` տուժել։

Տուժածների թվով ամենախոշոր պատահարը տեղի է ունեցել երկրի կենտրոնական Մարկազի նահանգում։ Սավե-Համադան ավտոճանապարհին ավտոբուսի շրջվելու հետևանքով մահացել է 11 ուղևոր, ևս 24-ը վնասվածքներ են ստացել: Նահանգի ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ վթարի պատճառ է դարձել վարորդի հոգնածությունն ու քնի պակասը։

Երկրորդ վթարը տեղի է ունեցել երկրի արևելքում՝ Հարավային Խորասան նահանգում։ Արյանշահր-Բիրջանդ մայրուղու վրա Մաշհադից Զաբոլ ուղևորվող ավտոբուսը բախվել է Թեհրանից Բիրջանդ ամրաններ տեղափոխող բեռնատարին: Բախման հետևանքով ավտոբուսը բռնկվել է։

Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը հայտնում է, որ վթարի պատճառով մահացել է 9 մարդ, ևս 5-ը տուժել են:

Սյունիքում միկրոավտոբուս է կողաշրջվել. տուժածների մեծ մասն անչափահասներ են

Leave a comment