Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

Ռուսական կողմը հատուկ ռազմական գործողության շրջանակներում վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրերի նկատմամբ։

 

Այդ մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է հայտնում։

 

Հաղորդվում է, որ ռուսական կողմի վերահսկողության տակ են անցել Խարկովի շրջանում Պետրոպավլովկա և Լոզովայա, ինչպես նաև Սումիի մարզում Մարյինո բնակավայրերը։

 

Նշվում է նաև, որ ոչնչացվել են Ուկրաինայի ԶՈւ դիրքեր, կենդանի ուժ և մեծ քանակի զինտեխնիկա։

Leave a comment