Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Բարհամ Սալիհի հետ։ 

 

Քննարկվել է Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատի մեջ մտնող հարցերի շրջանակներում փոխգործակցությունը:

 

Անդրադարձ է կատարվել Ղարաբաղից տեղահանված փախստականների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին։ 

 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների pշուրջ:

Leave a comment