Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (26-31.09.2026թ.)

 

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16- 19 մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 26-ի, 28-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 27-ին, 28-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով։

 

Երևան քաղաքի սեպտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան       32.4°C (2004թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա              1.0°C (1983թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       18.5°C

Leave a comment