Ուկրաինական հարձակումների հետևանքով Զապորոժիեի մարզում 3 մարդ է զոհվել

https://arm.sputniknews.ru/20260926/ukrainakan-hardzakumneri-hetevanqvov-zapvorvozhiei-marzum-3-mard-e-zvohvel-107338635.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/15/104863781_0:0:1280:960_1920x0_80_0_0_9fde85efb013eda2ebd792deff97d7b5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, զապորոժիե, զոհ, տուժածներ

ուկրաինա, զապորոժիե, զոհ, տուժածներ

Բաժանորդագրվել

Զոհվածների և տուժածների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Զապորոժիեի մարզի բնակավայրերի վրա անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել, 6-ը` վիրավորվել։ Տուժածներից մեկը 16-ամյա աղջիկ է, 3-ը` շտապօգնության աշխատակիցներ։ Տեղեկությունը հայտնել են մարզպետ Եվգենի Բալիցկին և մարզի առողջապահության նախարարությունը:

Բալիցկու խոսքով՝ անցած գիշեր մարզի տարածքում ոչնչացվել և վնասազերծվել է ավելի քան 600 անօդաչու թռչող սարք:

Պոլոգիի շրջանում մասնավոր տան վրա հարձակման հետևանքով մահացել է 1964 թվականին ծնված մի կին։ Բերդյանսկի շրջանի Իվանովկա գյուղի մոտակայքում հարվածի է ենթարկվել քաղաքացիական մեքենա, զոհվել է մի տղամարդ, նրա ինքնությունը պարզվում է:

Եվս մի կին՝ ծնված 1990 թվականին, զոհվել է Վասիլևկայում։ Նրա 16-ամյա դուստրը վնասվածքներ է ստացել, նրան բուժօգնություն է ցուցաբերվում։ Մարզպետի խոսքով՝ զոհված կինը ևս երկու մանկահասակ երեխա ունի։

Պրիմորսկի շրջանում Օրլովկայի և Բերդյանսկի ճանապարհին ավտոմեքենաների վրա հարձակման հետևանքով տուժել է 1994 թվականին ծնված մի տղամարդ: Տոկմակի շրջանի Նովոգորևկա գյուղում մասնավոր տան վրա հարձակման ժամանակ վիրավորվել է 1969 թվականին ծնված մի տղամարդ։

Բացի այդ, Միխայլովկայի շրջանի Օկտյաբրսկոյե գյուղի մոտ անօդաչու սարքը հարձակվել է շտապօգնության մեքենայի վրա։ Մարզի առողջապահության նախարարության տվյալներով՝ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել վարորդը, բուժակը և բուժքույրը, նրանք հոսպիտալացվել են։

Բալիցկին հայտնել է, որ զոհվածների և տուժածների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն:

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ–ի բեկորներից 3 մարդ է զոհվել, 2–ը` տուժել

Leave a comment