Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ–ի բեկորներից 3 մարդ է զոհվել, 2–ը` տուժել

Բաժանորդագրվել

Շուրջ 26 հազար բնակիչ զրկվել է էլեկտրականությունից։ Վերականգնողական աշխատանքներ են իրականացվում։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սևերսկայայի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով 3 մարդ է զոհվել, 2-ը` վիրավորվել: Տեղեկությունը հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։

Ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի մարզպետ Վենիամին Կոնդրատևը հայտնել էր, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մի քանի մարդ է մահացել, տուժածներից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

«Ճշտված տվյալներով՝ Սևերսկայայի շրջանում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 2-ը վիրավորվել են», – ասված է շտաբի հաղորդագրության մեջ:

Ձեռնարկությունների տարածքներում բռնկված հրդեհներն արդեն մարվել են։ ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով վնասվել էին նաև երկաթուղային ցանցի լարերը: Գնացքների երթևեկությունը ևս վերականգնված է։

Շուրջ 26 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Տեղում շարունակվում են վերականգնողական աշխատանքները։

Leave a comment