Մահացել է գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի ավագ դուստրը

Բաժանորդագրվել

Ռուսաստանի հայերի միությունը տեղեկացնում է, որ Անժելիկա Հայրապետյանը վերջին ամիսներին հիվանդ էր։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. 45 տարեկանում մահացել է հանգուցյալ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի ավագ դուստր Անժելիկա Հայրապետյանը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։

Նշվում է, որ Անժելիկան Հայրապետյանի երեք դուստրերից ավագն է։

«Վերջին ամիսներին նա հիվանդ էր, բուժվում էր անցնում հիվանդանոցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 16-ին Մոսկվայի Դոմոդեդովոյի գերեզմանատանը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Լևոն Գուրգենի Հայրապետյանը (1949-2017) ռուսաստանաբնակ գործարար էր, ծնվել էր Արցախի Վանք գյուղում։ Նա օգնում էր ինչպես հայրենի գյուղին, այնպես էլ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղին, մասնակցել է Գանձասարի հին վանքի վերականգնման ֆինանսավորմանը։ 2008 թվականին նախաձեռնեց աննախադեպ ակցիա՝ Արցախյան մեծ հարսանիքը, որի շրջանակում կազմակերպվեց 700 զույգի միաժամանակյա պսակադրություն։

Leave a comment