Բաժանորդագրվել
Միջադեպի բոլոր հանգամանքները պարզվում են։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Յակուտիայի Էլգինսկի ավանի ածխահանքի տարածքում եռակցման աշխատանքների ժամանակ պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է Յակուտիայի Հանրապետության դատախազությունը:
«Ներյունգրի քաղաքի դատախազությունը ստուգում է անցկացնում Էլգինսկիի ածխահանքի տարածքում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 26-ին պահեստային պոմպակայանում եռակցման աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել։ Պատահարի հետևանքով կան զոհեր», – ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը նշել է, որ միջադեպի բոլոր հանգամանքները պարզվում են: