ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապայման պետք է լինի Միացյալ Նահանգների կողմից այն բանի ցուցադրումը, որ Վաշինտգոնը մտադրություն չունի ուժի կիրառմամբ հասնել Իսլամական Հանրապետությունում իշխանափոխության, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։
«Նախ՝ պետք է հաղթահարել այս պատերազմի հետևանքով առաջացած անվստահությունը։ Մենք պետք է գործենք՝ համաձայն ստորագրված պայմանավորվածությունների։ ԱՄՆ-ը պետք է ցույց տա, որ մտադիր չէ տապալել ո՛չ մեր կառավարությունը, ո՛չ էլ մեր վարչակազմը», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Թրամփի հետ հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին։
ԱՄՆ ղեկավարն ավելի վաղ ակնարկել էր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում նման շփումների հնարավորության մասին, թեև նման հանդիպումների կայացման մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
«Ձեզ դրեք մեր տեղում։ Պատկերացրեք՝ ինչ-որ մեկը գալիս և սպանում է ձեր Գերագույն առաջնորդին։ Իսկ հետո չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ո՞րը կլիներ ձեր արձագանքը։ Սա այնպիսի հարց չէ, որը կարելի է այդքան պարզ լուծել», – ասել է Իսլամական Հանրապետության նախագահը CBS-ին տված հարցազրույցում։։