Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանին:
Հայաստանի հավաքականը առավելության է հասել 2.5:1.5 հաշվով:
Հայաստանի թիմին հաղթանակ ապահոված միավորը վաստակել է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ առավելության հասնելով գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովի նկատմամբ, հայտնում է Sputnik Արմենիան:
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։
9 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց ընտրանին հնարավոր 18-ից վաստակել է 15 թիմային միավոր՝ գրանցելով 6 հաղթանակ և 3 ոչ-ոքի։
Հայաստանի կանանց հավաքականը 9-րդ տուրում 1:3 հաշվով պարտություն է կրել Չինաստանի թիմից։
Շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադան Սամարղանդում մեկնարկել է սեպտեմբերի 15-ին և ավարտվելու է սեպտեմբերի 27-ին։ Մրցաշարում 11 տուր է։ Օլիմպիադային մասնակցում է 208 երկրի ավելի քան 1900 շախմատիստ։