3 զոհ, 6 վիրավոր. Ուկրաինայի զինուժը հարձակվել է Բելգորոդի մարզի վրա

Բաժանորդագրվել

Թիրախավորվել են Բելգորոդ քաղաքն ու մարզի 12 շրջաններ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով Բելգորոդի մարզում 3 մարդ է զոհվել, ևս 6–ը` վիրավորվել: Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։

Նրա խոսքով՝ Բելգորոդի մարզը մեկ օրում հարձակման է ենթարկվել 119 անգամ։ Արձանագրվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և հրետանու կիրառմամբ 10 հրետակոծություն, ևս 8 անգամ զինամթերք է նետվել անօդաչու թռչող սարքերից:

Թիրախավորվել են Բելգորոդ քաղաքն ու մարզի 12 շրջաններ։

«Զոհվել է 2 խաղաղ բնակիչ։ Բացի այդ, հիվանդանոցում մահացել է մի տղամարդ, որը ծանր վնասվածքներ էր ստացել սեպտեմբերի 19-ին Վալույկիի շրջանում։ Վիրավորվել է վեց մարդ, նրանցից մեկի վիճակը ծանր է», – հայտնել է Շուվաևը «Մաքս» հարթակում։

Պաշտոնյայի տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերը և այլ ներգրավված ստորաբաժանումները մեկ օրում խոցել և վնասազերծել են 116 անօդաչու թռչող սարք:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment