Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ում հայտարարել է՝ Բաքուն և Երևանը դե ֆակտո խաղաղության են հասել

https://arm.sputniknews.ru/20260926/adrbejani-ag-nakharary-mak-um-hajtararel-e-baqun-ev-erevany-de-faktvo-khaghaghutjan-en-hasel-107332959.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/17/66354361_115:0:1314:899_1920x0_80_0_0_6d7af6686ae2a4e42e2e4178cda81b48.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ադրբեջան, ջեյհուն բայրամով, խաղաղության պայմանագիր, խաղաղություն

հայաստան, ադրբեջան, ջեյհուն բայրամով, խաղաղության պայմանագիր, խաղաղություն

Բաժանորդագրվել

Բայրամովն ընդգծել է, որ կարգավորման գործընթացը դեռ չի ավարտվել։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանն ու Ադրբեջանը դե ֆակտո հասել են խաղաղության, սակայն կարգավորման գործընթացն ավարտին հասնելու համար անհրաժեշտ է վերացնել մնացած խոչընդոտները և ստորագրել արդեն նախաստորագրված համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ։ Նրա ելույթի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։

Որպես խաղաղության գործընթացի գործնական արդյունք նախարարը նշել է Ադրբեջանի կողմից տարանցիկ սահմանափակումների վերացումը, ինչը, նրա խոսքով, դյուրացրել է ապրանքների տեղափոխումը Հայաստան և Հայաստանից դուրս, ինչպես նաև երկկողմ առևտրային կապերի հաստատումը:

Բայրամովը շեշտադրել է դեպի Հայաստան նավթամթերքի մատակարարումը։

«Չնայած միջազգային շուկաներում աճող անկայունությանը և համապատասխան արտադրանքի համաշխարհային պահանջարկի մեծացմանը` Ադրբեջանը պարբերաբար Հայաստանին ապահովում է ռազմավարական նշանակություն ունեցող նավթամթերքով»,- հայտարարել է նա:

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ խաղաղության օրակարգի առաջմղումը հնարավորություններ է բացում ամբողջ տարածաշրջանի կայունության ամրապնդման, տրանսպորտային կապերի զարգացման և տնտեսական օգուտներ ստանալու համար:

Բայրամովն ընդգծել է, որ կարգավորման գործընթացը դեռ չի ավարտվել։

«Այս գործընթացի անշրջելիությունն ապահովելու համար չափազանց կարևոր է վերացնել մնացած խոչընդոտները, որպեսզի պայմաններ ստեղծվեն արդեն նախաստորագրված երկկողմ համաձայնագրի վերջնական ստորագրման միջոցով կարգավորման գործընթացն ավարտելու համար»,- հայտարարել է ադրբեջանցի նախարարը:

Leave a comment