Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային կարող է տեղափոխվել Չեմպիոնշիփ և զրկվել բոլոր տիտղոսներից ֆինանսական խախտումների համար։
Հնարավոր պատժամիջոցների ցանկն ընդգրկում է․
• Ֆինանսական տուգանք
• Միավորների նվազեցում
• 2009-2018 թվականներին նվաճված տիտղոսներից զրկում
• Հեռացում Պրեմիեր լիգայից
Պրեմիեր լիգայի ակումբները կարող են փոխհատուցում պահանջել «Սիթիից». ոմանց գնահատմամբ՝ կորուստները գերազանցում են 100 միլիոն ֆունտ ստերլինգը, հայտնել է «The Times»-ը։
Հաղորդվում է, որ «Արսենալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը» հայտնել են այս տարբերակին դիմելու իրենց մտադրության մասին
2023 թվականի փետրվարին Պրեմիեր լիգան ակումբի դեմ 115 մեղադրանք է առաջադրել՝ կապված 2009/2010-ից մինչև 2017/2018 մրցաշրջաններն ընդգրկող ժամանակահատվածի հետ։ Մասնավորապես, ակումբը մեղադրվում է ճշգրիտ ֆինանսական տեղեկատվություն չտրամադրելու, խաղացողների և մարզիչների վարձատրության վերաբերյալ սխալ տվյալներ ներկայացնելու, ինչպես նաև Պրեմիեր լիգայի՝ շահութաբերության և կայունության կանոնները խախտելու մեջ։ «Մանչեսթեր Սիթին» հետևողականորեն հերքել է բոլոր մեղադրանքները՝ դրանք որակելով որպես կեղծ։ Ակումբը նաև դատական կարգով վիճարկել է Պրեմիեր լիգայի հանձնաժողովի անաչառությունը և իրավասությունը։
Լրագրող Դեւիդ Օրնշտեյնը հայտնել է, որ Պրեմիեր լիգայի ակումբները մտադիր են դիմել իրավական քայլերի՝ փոխհատուցում ստանալու նպատակով, այն բանից հետո, երբ անկախ հանձնաժողովը հաստատել է, որ «Սիթին» խախտել է ֆինանսական կանոնակարգերը։
«Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչը մեկնաբանել է ֆինանսական կանոնների խախտման մեղադրանքների վերաբերյալ հաղորդագրությունները։ «Պրեմիեր լիգայի վարույթը շարունակվում է։ Դեռևս բազմաթիվ կարևոր փուլեր կան անցնելու, իսկ գործընթացը ենթակա է խիստ գաղտնիության։ Հետևաբար, «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ համաձայն 2023 թվականի փետրվարին արված հայտարարության։ Ակումբն ութ տարի շարունակ մանրակրկիտ կերպով հետևել է սահմանված ընթացակարգերին՝ ելնելով այն համոզմունքից, որ Պրեմիեր լիգայի խորհուրդն ու ղեկավարությունը հանդես կգան որպես անկախ, անաչառ և արդար կարգավորող մարմին՝ զերծ կողմնակալ ազդեցությունից»,- «The Athletic»-ը մեջբերել է մենչեսթերյան ակումբի ներկայացուցչի խոսքերը։