https://arm.sputniknews.ru/20260925/hh-ic-derevs-tvjalner-chkan-dzkan-ev-katnamterqi-khakhtumneri-veracman-masin-rvosselkhvoznadzvor-107327758.html
ՀՀ-ից դեռևս տվյալներ չկան ձկան և կաթնամթերքի խախտումների վերացման մասին․ «Ռոսսելխոզնադզոր»
ՀՀ-ից դեռևս տվյալներ չկան ձկան և կաթնամթերքի խախտումների վերացման մասին․ «Ռոսսելխոզնադզոր»
Sputnik Արմենիա
Ռուսաստանը պահպանում է հայկական ձկան, պանրի և այլ ապրանքների ներմուծման արգելքը, ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T22:48+0400
2026-09-25T22:48+0400
2026-09-25T22:48+0400
ռոսսելխոզնադզոր
ձուկ
ռուսաստան
հայաստան
արտահանում
կաթնամթերք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/01/17/54183782_0:161:1195:833_1920x0_80_0_0_4ce0d0d16a251dbc79f0f2768d650ec0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայկական կողմը դեռևս չի տրամադրել փաստաթղթեր, որոնք կհաստատեին ձկնային և կաթնային արտադրանքի արտադրության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացումը։ Այս մասին ասված է ՏԱՍՍ գործակալությանը «Ռոսսելխոզնադզորի» մեկնաբանության մեջ։Ելնելով դրանից՝ Ռուսաստանը պահպանում է նշված ապրանքների ներմուծման արգելքը։Ավելի վաղ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել էին, որ «Ռոսսելխոզնադզորի» գործընկերների հետ համատեղ հուլիսի 14-ից 21-ը Հայաստանի կաթնամթերքի արտադրամասերում իրականացվել են համատեղ ստուգումներ։ Դրանց արդյունքում հայկական կողմը հայտնել էր, որ արտադրողները չեն խախտել սանիտարական և այլ պահանջները։Մայիսից «Ռոսսելխոզնադզորը» փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցրել հայկական արտադրանքի ներմուծման վրա։ Արգելքի տակ հաջորդաբար հայտնվեցին ծաղիկները, բանջարեղենը, հատապտուղները, մրգերը, խաղողը, կարտոֆիլը, չրերը, իսկ հունիսի 12-ից՝ գրեթե ողջ բուսական ծագման արտադրանքը (բացի պահածոյացվածից)։ Սահմանափակվել էին նաև ձկնամթերքի մատակարարումները Հայաստանի բոլոր ձեռնարկություններից։ Գերատեսչությունը քայլերը բացատրել էր սանիտարական պահանջների հայտնաբերված խախտումներով։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը մնում է հայկական գյուղատնտեսական արտադրանքի սպառման հիմնական շուկան, որին բաժին է ընկնում արտահանման ավելի քան 90%-ը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/01/17/54183782_0:49:1195:945_1920x0_80_0_0_f328ba99f9aaecf8d2f7d893756546e7.jpg.webp
ռոսսելխոզնադզոր, ձուկ, ռուսաստան, հայաստան, արտահանում, կաթնամթերք
ռոսսելխոզնադզոր, ձուկ, ռուսաստան, հայաստան, արտահանում, կաթնամթերք
Ռուսաստանը պահպանում է հայկական ձկան, պանրի և այլ ապրանքների ներմուծման արգելքը, ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայկական կողմը դեռևս չի տրամադրել փաստաթղթեր, որոնք կհաստատեին ձկնային և կաթնային արտադրանքի արտադրության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացումը։ Այս մասին ասված է ՏԱՍՍ գործակալությանը «Ռոսսելխոզնադզորի» մեկնաբանության մեջ։
Ելնելով դրանից՝ Ռուսաստանը պահպանում է նշված ապրանքների ներմուծման արգելքը։
«Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և միջնորդագրեր։ Դա բավարար չէ սահմանափակումները հանելու համար։ Այս մասին տեղեկատվությունն ուղարկվել է հայկական կողմին»,-ասված է մեկնաբանության մեջ։
Ավելի վաղ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել էին, որ «Ռոսսելխոզնադզորի» գործընկերների հետ համատեղ հուլիսի 14-ից 21-ը Հայաստանի կաթնամթերքի արտադրամասերում իրականացվել են համատեղ ստուգումներ։ Դրանց արդյունքում հայկական կողմը հայտնել էր, որ արտադրողները չեն խախտել սանիտարական և այլ պահանջները։
Մայիսից «Ռոսսելխոզնադզորը» փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցրել հայկական արտադրանքի ներմուծման վրա։ Արգելքի տակ հաջորդաբար հայտնվեցին ծաղիկները, բանջարեղենը, հատապտուղները, մրգերը, խաղողը, կարտոֆիլը, չրերը, իսկ հունիսի 12-ից՝ գրեթե ողջ բուսական ծագման արտադրանքը (բացի պահածոյացվածից)։ Սահմանափակվել էին նաև ձկնամթերքի մատակարարումները Հայաստանի բոլոր ձեռնարկություններից։ Գերատեսչությունը քայլերը բացատրել էր սանիտարական պահանջների հայտնաբերված խախտումներով։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը մնում է հայկական գյուղատնտեսական արտադրանքի սպառման հիմնական շուկան, որին բաժին է ընկնում արտահանման ավելի քան 90%-ը։