Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայի նոր մրցաշրջանի խմբային փուլում:

C Լիգայի երկրորդ խմբի մեկնարկային խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Լատվիայի հավաքականի հետ ու հաղթեց 2:0 հաշվով (տեսանյութ):

Ազգերի լիգայի C2 խմբի մյուս խաղում կմրցեն Չեռնոգորիայի ու Կիպրոսի հավաքականները: Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ի՝ ընդունելով Չեռնոգորիայի թիմին:

Ազգերի լիգա, C լիգա, առաջին տուր

Երկրորդ խումբ

Հայաստան – Լատվիա՝ 2:0

Գեորգի Հարությունյան, 31, Արթուր Ղարիբյան, 75

Դավիթ Եղիազարյան

 
 
 

Leave a comment