Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել

Քաղաքականություն

25.09.2026 | 21:42

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի եվրոպական ինտեգրման և ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացման առանցքային թեմաների շուրջ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Արարատ Միրզոյանը և Անիտա Օրբանը ընդգծել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնման կարևորությունը, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները կոնկրետ ուղղություններով զարգացնելու համատեքստում։

Ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև հեռանկարային գործընկերության զարգացման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը՝ հիմնված նաև ժողովրդավարական ընդհանուր սկզբունքներին հավատարմության վրա։

 

Leave a comment