Տանձը պատկանում է այն առողջարար մրգերի շարքին, որոնց օգտագործումն անհրաժեշտ է առողջության պահպանման համար: Այս միրգը հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել աշնան և ձմռան ամիսներին` գրիպից և հազից զերծ մնալու համար: Այն ակտիվացնում է թոքերի աշխատանքը, պահում խոնավ և մանրէազերծ, ինչպես նաև, նպաստում լորձարտադրությանը: Տանձը C և K վիտամինների աղբյուր է և պաշտպանում է օրգանիզմը քրոնիկ հիվանդություններից:
Տանձն օգտակար է ոսկորների համար
Տանձը մեծ քանակությամբ բորի հանքանյութ է պարունակում, որն օրգանիզմին օգնում է կալցիումը պահել ոսկորներում: Այն նաև նաև օգնում է հորմոնների արտադրությանը, ներառյալ՝ էստրոգենի, որը կանխում է ոսկրազանգվածի քայքայումը:
Տանձը պաշտպանում է դիաբետից
Տանձը նաև պոլիֆենոլ է պարունակում, որը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Տանձն օգտակար է անպտղության դեպքում
Տանձը բազմաթիվ օգտակար սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ ֆոլաթթու, որոնք դյուրացնում են բեղմնավորումը:
Շատերը չգիտեն, որ աշխարհում կա տանձի ավելի քան հազար տեսակ, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է աճելու պայմաններով, չափերով ու պտուղներով: Սակայն բոլորն էլ հարուստ են օգտակար նյութերով ու շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար։ Օգտակար նյութերի թվում են А, С, К, РР, վիտամիններն ու В խմբի բոլոր վիտամինները։ Բացի այդ, պտուղները պարունակում են մեծ քանակությամբ կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, ծծումբ, երկաթ, քլոր ու բոր:
Միաժամանակ տանձը ցածր կալորիականությամբ միրգ է համարվում, դրա 100 գրամը ընդամենը 47 կկալ է պարունակում։
Տանձի օգուտը
Մեկ տանձը պարունակում է բջջանյութի օրական նորմայի մինչև 20%-ը։ Այդ սննդային բջջանյութերն անհրաժեշտ է մեր մարսողական համակարգին։ Բացի այդ, բջջանյութը կապում է ճարպային թթուները, դրանով իսկ նվազեցնելով խոլեստերինի մակարդակը: Ամենից շատ սննդային բջջանյութ պարունակվում է թեթև չհասած տանձի մեջ։
Հետաքրքիր է, որ այս մրգում շատ շաքար կա, բայց այն ավելի քիչ վնաս է հասցնում դիաբետիկներին, քան, oրինակ, խնձորը, քանի որ այն մեծ քանակությաբ սորբիտ է պարունակում: Այս քաղցր նյութը շաքարավազի փոխարինիչ է, որն անվտանգ է դիաբետիկների համար:
Պետք է հաշվի առնել, որ տանձի կեղևը ոչ պակաս օգտակար է, քանի որ այն ունի ֆլավոնոդիներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում սրտի և անոթների վրա, ինչպես նաև նվազեցնում են մազանոթների փխրունությունը, արյան կարմիր բջիջները դարձնում են ավելի առաձգական: