ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Չինաստանի հետ երկկողմ հարաբերություններում մեծ առաջընթաց է գրանցվել։
«Մենք հսկայական քայլեր ենք կատարել առաջ, հսկայական։
Սա շատ դրական է երկու երկրների համար։ Ամերիկան շատ ուրախ է այս այցի համար, և վստահ եմ՝ Չինաստանը նույնպես։
Սա մեծ արդյունքներ կբերի երկու երկրներին, իսկ հանդիպումը շատ-շատ արդյունավետ էր»,- նշել է Թրամփը։