ՌԴ առևտրային ներկայացուցչությունը քննարկել է Հայաստան ավտոարտադրանքի մատակարարման հարցը

Բաժանորդագրվել

ՌԴ առևտրային ներկայացուցչության աշխատակիցները մասնակցել են Երևանում անցկացվող «ԱրմԱվտո շոու – 2026» միջազգային ցուցահանդեսի աշխատանքներին։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը Երևանում ընթացող «ԱրմԱվտո շոու – 2026» ցուցահանդեսի շրջանակում քննարկել է ՀՀ ավտոմոբիլային արտադրանքի մատակարարումների ավելացման հեռանկարները։ Այս մասին հայտնել է առևտրային ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

«Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աշխատակիցները մասնակցել են Երևանում անցկացվող «ԱրմԱվտո շոու – 2026» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի աշխատանքներին»,-ասված է Հայաստանում Ռուսաստանի առևտրական ներկայացուցչության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջոցառման շրջանակում հանդիպումներ են կայացել ավտոմոբիլային ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ավտոմեքենաշինության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման, գործարար կապերի ընդլայնման և հայկական շուկա ռուսական արտադրանքի մատակարարումների ավելացման հեռանկարները։

Ռուսաստանցի սեփականատերերին ստիպում են ազատվել Հայաստանում իրենց ակտիվներից. Շևցով

Առևտրային ներկայացուցչությունը նաև հայտարարել է, որ շարունակում է աջակցել երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, հայկական շուկայում ռուսական արտադրանքի առաջխաղացմանը և գործարարների միջև փոխշահավետ կապերի զարգացմանը։

Leave a comment