ԿԳՄՍՆ–ն կուսումնասիրի Այգեստանի միջնակարգ դպրոցում երեխաների ուշագնացության միջադեպը

https://arm.sputniknews.ru/20260925/kgmsnn-kusumnasiri-ajgestani-mijnakarg-dprvocum-erekhaneri-ushagnacutjan-mijadepy-107320225.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0c/02/69515284_0:145:1229:1066_1920x0_80_0_0_aee33139455828ae31399a35bb14d19d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հիվանդանոց, երեխա, ներկ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), արարատի մարզ

հիվանդանոց, երեխա, ներկ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), արարատի մարզ

Բաժանորդագրվել

Երեխաները հիվանդանոցում նախնական զննությունից հետո վերադարձել են դպրոց, մասնակցել դասերին։ Բուժզննության արդյունքում երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կուսումնասիրի Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը և կտա հավելյալ տեղեկատվություն։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարարությունը` անդրադառնալով դպրոցում դասերի ժամանակ 6 երեխաների ինքնազգացողության վատացմանը։

Այսօր` ավելի վաղ, ԶԼՄ–ներում տեղեկություն տարածվեց, որ Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում մի քանի երեխաներ ուշագնաց են եղել։ Ավելի ուշ առողջապահության նախարարության խոսնակը Sputnik Արմենիային հայտնեց, որ երեխանեը տեղափոխվել են Արտաշատի ԲԿ բավարար առողջական վիճակով և մեկ ժամ հետո դուրս գրվել։ Ուշագնացության նախնական պատճառը ներկի հոտն է եղել։

«Կարևորելով դպրոցում ուսումնական գործընթացի բնականոն և անվտանգ կազմակերպումը՝ տեղի ունեցած միջադեպը կուսումնասիրվի և կտրվի հավելյալ տեղեկատվություն»,–հայտնել է ԿԳՄՍՆ–ն։

Հավելենք, որ երեխաները հիվանդանոցում նախնական զննությունից հետո վերադարձել են դպրոց, մասնակցել դասերին։ Բուժզննության արդյունքում երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել։

Leave a comment