«Մահ կամ գուբերնյա». Ալեքսանյանի նոր կարգախոսը՝ ՀՅԴ-ի համար

«Մահ կամ գուբերնյա». Ալեքսանյանի նոր կարգախոսը՝ ՀՅԴ-ի համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Դաշնակցությունը փաստացի հայտարարեց իր կապիտուլյացիայի մասին: Դուք որ խոսում եք հայրենիքի փրկության, առաջնագծի, մասին ուր եք:  Երբ քաղաքական կուսակցության մասին ենք խոսում,  մի հոգի չկա, որ ձեր կուսակցության համար ստեղ նստած է ու լսում է  ձեր կուսակցության հասցեին ասվողը: Մի հոգի չկա որ ձեր կուսակցությանն ուղղված հարվածն իր վրա է վերցնում,  դա նշանակում է, որ տենց կուսակցություն որպես այդպիսին չկա քաղաքական դաշտում: Կապիտուլյացիան շարունակվում է, դա շարունակական պրոցես է»,- ԱԺ-ում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: 

«Պարոն Ռուստամյան ջան, դաշնակցության դեմ ծանր հրետանու կարիք չկա, ռագատկեն ամբողջությամբ հերիք է: Դուք էլ էն հին, բարի, ուժեղ, մեծ կուսակցությունը չեք,  արդեն մի կուսակցություն եք, որ պարզապես սարսափում է խոսքից»,- ասաց նա:

Ըստ Ալեքսանյանի, ՀՅԴ-ի կարգախոսը պետք է փոխվի դառնալով «Մահ կամ գուբերնյա».«Ժամանակի ընթացքում շատ լուրջ հավակնություն ունի դառնալու «Ե՛վ մահ, և՛ գուբերնյա»,  էս դաշնակցությունն ազատության հետ կապ չունի»: 

 

Leave a comment