Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներ են ձերբակալվել (PAN.am)

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում մի շարք անձինք են ձերբակալվել, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներ։ Այդ մասին տեղեկացրել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է 1lurer.am-ը:

«Մասնավորապես՝ կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի, այդ թվում՝ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետի ու ևս մեկ պաշտոնատար անձի նկատմամբ»,- հայտնել են կոմիտեից:

Leave a comment