Ղազախստանը կատարելագործում է դաշտը միասնական QR կոդի համար

Ղազախստանի Ազգային բանկը մինչև տարեվերջ նախատեսում է օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել՝ կրիպտո վճարումների օգտագործումը և կրիպտոբորսաների աշխատանքը ամրագրելու եւ միասնական QR կոդ ներդնելու համար:

Այդ մասին Digital Bridge 2025 ֆորումում պատմել է «Ազգային վճարային կորպորացիա» նախագծի ղեկավար Ժանել Այտկազի:

«Միասնական QR-ը հնարավորություն կտա հաճախորդներին գնումներ կատարել ընդհանուր կոդի միջոցով՝ անկախ բանկից», – բացատրել է նա:

Ժանել Այտկազին ավելացրել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում կրիպտո-QR-ի մշակմանը, որը կթույլատրի օտարերկրացիներին ապրանքների և ծառայությունների դիմաց վճարել անմիջապես կրիպտո դրամապանակներից՝ առանց արտարժույթ փոխանակելու անհրաժեշտության:

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Leave a comment