Եթե մտածում եք ՀՅԴ-ն  միջնադարյան խաչքար է, պետք է չկպնես, թե չէ կընկնի, կկոտրվի, տարեք դրեք թանգարանում. Կոնջորյան

Եթե մտածում եք ՀՅԴ-ն  միջնադարյան խաչքար է, պետք է չկպնես, թե չէ կընկնի, կկոտրվի, տարեք դրեք թանգարանում. Կոնջորյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ժողովուրդ, մենք ձեզ չենք փակելու,  չերազեք, մենք ձեզ բացելու ենք  ու բացել ենք և ձեր պրոբլեմը  հենց դա է»,- ԱԺ նիստում այս մասին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:  

««Հայաստան» դաշինքը, ՀՅԴ-ն եկել է ու փորձում են սահմանադրական կարգը փրկի: Բայց ես զգում եմ, որ ինչ-որ կեղծ, երեսպաշտ բան կա: Դուք ասել  եք, որ ՀՌՀ անդամ Հակոեբ Հակոբյանը պետք է լինի քաղաքականապես զուսպ, բա եթե այդպես էր «Հայաստան» խմբակցությունը ոնց էր առաջադրում  ՀՌՀ անդամի պաշտոնին Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը:  Նրա քաղաքական զսպվածության հատկապես ո՞ր կողմով էիք  գայթակղվել, սիրելի դաշնակցականներ, ինտելեկտուալ ո՞ր բարեմասնությունն էր  ձեզ հատկապես գայթակղել  և դուք պատրաստվում էիք ընտրել չէ՞ նրան: Նա ՔՊ-ի  մասին ասում է այնպիսի բաներ, որ Հակոբ Մովսեսը երբեք չի կարող ասել  որևէ մեկի մասին»,-ասաց նա:  

«Որ ասում եք, Հակոբ Մովսեսի արտահայտությունից ՀՅԴ-ն վիրավորվել է, դաշնակցությունը հիմնականում վիրավորում է ՝ ոչ միայն գաղափարապես: Ձեր հանդեպ տված ինտելեկտուալ գնահատականից  ինչու՞ եք վիրավորովում: Իմ մոտ ձեր խոսքից տպավորություն է, որ մտածում եք դաշնակցությունը միջնադարյան  խաչքար է, պետք  է չկպնես, թե չէ կընկնի, կկոտրվի, եթե տենց եք մտածում, տարեք դրեք թանգարանում, արխիվացրեք»,- ասաց Կոնջորյանն ու հավելեց, որ ՀՅԴ-ն իր «մահ կամ ազատություն» լոզունգով մահը տվել է ժողովրդին, ազատությունը պահել իրեն: 

Leave a comment