Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով Վրաց պատրիարքարանին «չկրկնել Հայ Առաքելական Եկեղեցու մոտեցումները և չհետևել նրա օրինակին»։
Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդել է, թե Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները հանդիսանում են ադրբեջանական ժողովրդի և պետության ազգային ժառանգության անբաժանելի մասը։
Ադրբեջանական կողմի այս կոշտ արձագանքը հետևել է Կախիի շրջանում գտնվող Կյուրմուկի Սուրբ Գեորգի տաճարի վերաբերյալ Վրաց պատրիարքարանի հայտնած դիրքորոշմանը։ Բաքուն Վրաստանի եկեղեցու հայտարարությունը որակել է որպես տարածքային պահանջներ պարունակող քայլ և պնդել, թե այն հակասում է երկու երկրների միջև բարեկամության և բարիդրացիության ոգուն։
Փաստացի, Բաքուն շարունակում է տարածաշրջանի քրիստոնեական պատմամշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը՝ այժմ էլ թիրախավորելով վրացական եկեղեցին և փորձելով վերջինիս հասցեին հնչեցվող սպառնալիքները համեմատել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հակահայկական քարոզչության հետ։