2026թ. հունվար-օգոստոսին Հայաստանում արտահանումը նվազել է 6.5%-ով

2026թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 13,274.3 մլն ԱՄՆ դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 3.2 %-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 4,026.5 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2026թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանն արտահանել է 4,623.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 8,650.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 6.5%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 9.3%։

Leave a comment