Հասարակություն
25.09.2026 | 15:44
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է ENNHRI-ի գլխավոր քարտուղար Դեբի Քոհների հետ։ Քննարկվել են ազգային իրավապաշտպան հաստատությունների անկախության, արդյունավետ գործունեության եւ դրանց միջամտությունից զերծ ապահով միջավայրի հարցերը։
«Սեպտեմբերի 24-ին Բրյուսելում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) գլխավոր քարտուղար Դեբի Քոհների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքները, այդ համատեքստում առկա մարտահրավերները, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի շրջանակներում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ անկախության օրենսդրական երաշխիքները պետք է ուղեկցվեն դրանց գործնական ապահովմամբ։ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները պետք է ունենան իրենց մանդատն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ երաշխիքներ։
Պաշտպանը կարևորել է նաև մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության համար անվտանգ և նպաստավոր միջավայրի ապահովումը և դրանց գործունեությանը ցանկացած անհարկի միջամտության բացառումը։
Անահիտ Մանասյանն ընդգծել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի գործունեության արդյունավետությունն ու կարևորությունը:
Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունն ու քննարկել վերջինիս զարգացման հետագա հեռանկարները»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում։