Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ, խոստացել է արտոնագիր տրամադրել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների արտադրության համար։ Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը։
«Մեր վերջին հանդիպման ժամանակ նախագահ Թրամփն ընդգծեց. «Այո՛, ես վերջնական որոշում եմ կայացրել. Ուկրաինան կստանա Patriot հրթիռների արտադրության արտոնագրեր»», – ասել է Զելենսկին։
Հուլիսին Թրամփը խոստացել էր Կիևին տրամադրել Patriot հրթիռների արտադրության արտոնագիր, սակայն ավելի ուշ փոխել էր որոշումը՝ բացատրելով, որ հրթիռներն անհրաժեշտ են հենց Վաշինգտոնին։ Հետագայում Սպիտակ տան ղեկավարը պատրաստակամություն էր հայտնել Ուկրաինային փոխանցել հին մոդելի հրթիռների արտադրության արտոնագիր։
Սեպտեմբերին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել էր, որ Կիեւը ձգտում է ձեռք բերել 100–120 որսացող հրթիռ՝ գալիք «դաժան ու ցուրտ ամիսների» համար։