Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է․ այն երկկողմանի փակ է

Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է․ այն երկկողմանի փակ է

Մ-3, Վաղարշապատի շրջանցիկ ավտոճանապարհի՝ «Զվարթնոց» թաղամասից դեպի Ոսկեհատ և Մարգարա տանող հատվածում գտնվող Ոսկեհատի կամուրջը (կմ2+100) վթարային վիճակում է։

Տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու և հնարավոր վտանգները կանխելու նպատակով կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար։

 

Վարորդներին հորդորում ենք նշված փակ ճանապարհահատվածը շրջանցել Մ-5 ավտոճանապարհից դեպի Մ-3 ավտոճանապարհ, Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի, Արարատյան և Կամոյի փողոցներով։

Խնդրում ենք վարորդներին ցուցաբերել զգոնություն, հետևել տեղադրված ճանապարհային նշաններին։

 

Ճանապարհային դեպարտամենը

Leave a comment