Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Խաթայիի շրջանում օգտագործված անվադողերի պահեստ է այրվել։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ դեպքի վայր են ուղարկվել նախարարության Պետական հակահրդեհային պաշտպանության ծառայության ստորաբաժանումները։
Կատարվել են հրդեհաշիջման աշխատանքներ։